Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հրաժարվում է տեղեկություն տրամադրել, թե կոռուպցիոն գործի մասնակցություն ունենալու վերաբերյալ որ պատգամավորին նկատի ուներ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության նիստից հետո լրագրողները Սասուն Խաչատրյանից հետաքրքրվեցին, թե որ պատգամավորն է, որի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե առաջիկայում կալանավորվելու է 3–րդ Հանրապետության խոշորագույն կաշառքի գործի շրջանակում:

ՀՔԾ պետն ասաց. «Չեմ մեկնաբանում»:

Հոկտեմբերի 24–ին խորհրդարանում իր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ սպասում են մի պաշտոնական փաստաթղթի, որից հետո կկալանավորվի տվյալ պատգամավորը: