Լրատվականներից մեկին տված հարցազրույցում ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից քարոզարշավի ժամանակ հայհոյանք հնչելու փաստին ասել է․ «Եթե նկատի ունեք «շինելու եմ» արտահայտությունը, ապա, ենթադրաբար, նկատի ունի, որ 2500 կմ ճանապարհ է կառուցելու»,- նշել է նա:

Սակայն, զավեշտալին այն է, որ Փաշինյանն այդ արտահայտությունն արել է բոլորովին այլ կոնտեքստում։ Մասնավորապես, քարոզարշավի 2-րդ օրը թալինցիների հետ հանդիպմանը, երբ քաղաքացիներից մեկը բողոքել էր նախկին իշխանություններից, Փաշինյանն ասել էր․ «Դրանց բոլորին բռնելու եմ, շինեմ»: Իսկ, թե ինչից է ԱԺ փոխխոսնակը վերցրել՝ ինչ է նկատի ունեցել վարչապետի պաշտոնակատարը, դժվար է ասել։