Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում նոյեմբերի 8-ին պլանավորում են համատեղ հայտարարություն ընդունել միջազգային ահաբեկչական կազմակերպությունների կողմում զինված հակամարտություններին մասնակցած անձանց նկատմամբ փոխհամաձայնեցված միջոցառումների վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 5-ին հայտնել Է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այբեկ Սմադիյարովը:
«Գագաթնաժողովի արդյունքներով՝ պլանավորվում Է ընդունել մի շարք փաստաթղթեր: Դրանց թվում հարկ Է նշել ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի ամփոփիչ հռչակագիրը, միջազգային ահաբեկչական կազմակերպությունների կողմում զինված հակամարտություններին մասնակցած անձանց նկատմամբ փոխհամաձայնեցված միջոցառումների վերաբերյալ համատեղ հայտարարությունը»,- պատմել Է Սմադիյարովը:
Նա նշել Է, որ պետությունների ղեկավարների քննարկմանն Է ներկայացվելու նաեւ Հավաքական անվտանգության խորհրդի որոշումներ, որոնք նպատակամղված են ՀԱՊԿ-ի ճգնաժամային արձագանքման կատարելագործմանը, անօրինական միգրացիային հակազդելուն, համակարգված տեղեկատվական քաղաքականության զարգացմանը, հավաքական ուժերի կազմակերպմանն ու կազմի ճշտմանը, ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածության հաստատմանը:
«Ընդսմին հատուկ ուշադրության են արժանի ՀԱՊԿ-ի գործընկերոջ եւ կազմակերպությանն առընթեր դիտորդի կարգավիճակի իրավական ձեւակերպմանը վերաբերող փաստաթղթերը, որոնց ընդունումը հնարավորություն Է բացում որակապես նոր մակարդակով մի շարք երրորդ երկրների հետ կազմակերպության համագործակցության հաստատման համար»,-հավելել Է Ղազախստանի ԱԳ նախարարության ներկայացուցիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: