«Հրապարակ» թերթը գրում է.

«Մենք տեղեկություն էինք ստացել, որ «Կենտրոն» հեռուստաընկերության երկարամյա մեկնաբան Պետրոս Ղազարյանը բանակցում է Հանրայինի ղեկավարության հետ՝ Հ1 տեղափոխվելու համար։ Ասում էին, որ նա ոչ միայն հաղորդում է ուզում վարել, այլև լրատվականը ղեկավարելու հավակնություններ ունի։ Մեզ հետ զրույցում Ղազարյանը երեկ ժխտեց, որ տեղափոխվել է։ Իսկ ստացե՞լ եք նման առաջարկ․ ասաց, որ մի 2 օրից կպատասխանի այդ հարցին։ 2 օր ժամանակ խնդրեց նաև պատասխանելու, թե պատրաստվո՞ւմ է մասնակցել ԱԺ ընտրություններին։ Սակայն երեկ մեր կայքում լուրը հրապարակելուց հետո հարց էին ուղղել Հ1-ի տնօրեն Մարգարիտա Գրիգորյանին, ով ավելի անկեղծ էր գտնվել և հաստատել էր լուրը՝ ասելով, որ նոր հաղորդում են ունենալու՝ հարցազրույցի ձևաչափով, և հնարավոր է, որ դա վարի Պետրոս Ղազարյանը․ «Այժմ հեռուստաընկերության և հաղորդավարի միջև բանակցություններ են ընթանում»»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: