Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ Ռուսաստանի օգտին լրտեսության համար կասկածվող ավստրիացի նախկին բարձրաստիճան զինվորականը ձերբակալված է, նրա դեմ գործ է հարուցվել: Կանցլերն այս մասին գրել է Twitter-ի իր պաշտոնական էջում:
Կուրցը նշել է, որ առկա տվյալների համաձայն՝ ԶՈւ-ի նախկին գնդապետը հօգուտ Ռուսաստանի լրտեսական գործունեություն է ծավալել 1990-ականներից սկսած ընդհուպ մինչև 2018 թվական:
«Ներկայում դա միայն կասկած է, որը պետք է հետաքննել ու պարզել՝ այն կհաստատվի՞, թե՞ ոչ», - նշել է Կուրցը՝ հավելելով, որ իր կարծիքով՝ կասկածը, այնուամենայնիվ, կհաստատվի:
Հայտնի է նաև, որ Ավստրիան մանրակրկիտ տեղեկություններ է պահանջել Ռուսաստանից ձերբակալված կասկածյալի մասին:
Ինչպես հայտնում է ria.ru-ն, գնդապետին հանձնարարված էր տեղեկություններ հավաքել ավստրիական ռազմաօդային ուժերի, հրետանային համակարգերի, միգրացիոն ճգնաժամի, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան զինվորականների վերաբերյալ:
Հայտնի է, որ գնդապետն ամեն երկու շաբաթը մեկ կապ էր հաստատում ռուսական կողմի, մասնավորապես՝ Յուրի անունով մեկի հետ: Հայտնի է, որ գնդապետը Մոսկվայի համար աշխատելու դիմաց 300.000 եվրո է ստացել:
Ավստրիայում ՌԴ դեսպանատունն ու արտաքին հետախուզության ծառայությունը հրաժարվել են մեկնաբանել տեղեկությունը:
Հիշեցնենք, որ Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կարին Քնայսլն այս առիթով չեղարկել է իր ռուսաստանյան այցը: Բացի այդ, այսօր արտգործնախարարություն է կանչվել երկրում ՌԴ դիվանագիտական ներկայացուցիչը:
300.000 եվրո՝ աշխատանքի դիմաց. Ավստրիայում ձերբակալվել է 20 տարուց ավելի հօգուտ ՌԴ-ի լրտեսած նախկին գնդապետը
14:52 - 9.Նոյեմբեր.2018
Առաջարկում ենք նաև
15/05/23 11:23
Մալիշկայի նախկին ղեկավարը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ զրկվելով պաշտոն զբաղեցնելու իրավունքից
16/10/24 16:37
Հայաստանում կանայք նույն աշխատանքի համար մոտ 30 տոկոսով ավելի քիչ են վաստակում, քան տղամարդիկ
14/10/24 15:06
Նոր ձերբակալումներ՝ Գյումրիի նախկին քաղաքապետի որդու գործով. հայտնի է՝ ովքեր են ձերբակալվել
27/06/24 12:50
«Ոսկե ծիրան»-ը հրաժարվել է կարմիր գորգի գաղափարից
14/06/24 15:40
ԵՄ-ում Հայաստանին ոչ ոք չի սպասում. Մեդվեդև
04/06/24 08:39
«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը իշխանության 6 տարում գրեթե կրկնապատկել է կարողությունը
23/05/24 17:40
«Չէի կարող ավելի երջանիկ լինել»․ Վաչե Թովմասյանը՝ Կաննում 10 րոպեանոց ծափերի եւ «Անորա» ֆիլմում իր աշխատանքի մասին
28/02/24 18:15
Հայաստանն ու Ադրբեջանը տվյալ փաստաթղթի նախագիծը կդնեն ներպետական շրջանառության մեջ․ ՀՀ փոխվարչապետ
02/02/24 09:51
«Հրապարակ». Հիմա ի՞նչ պատրվակով են հետաձգելու
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան