Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 13-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Գեղամ Բեգլարյանն ազատվել է Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ըստ նույն որոշման՝ Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես վերապահվել են վարչակազմի ղեկավարի տեղակալ Վլադիմիր Բալասանյանին: