Հանրային խորհրդի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների հարցրեի հանձնաժողովի անդրանիկ նիստում հանձնաժողովի 42 անդամներն ընտրել են հանձնաժողովի նախագահ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ հանրային խորհրդի մամուլի ծառայությունից, առաջադրված երկու թեկնածուներից առավելագույն ձայներ ստացել է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) գործատուների միության նախագահ, «Յունիքոմփ» ՓԲԸ գլխավոր և գործադիր տնօրեն Արմեն Բալդրյանը։ 

 

Հանձնաժողովում ընդգրկված են ոլորտի առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք ցանկանում են տեղեկատվական տեխնոլոգիաների, կապի և տրանսպորտի համակարգում առաջարկել թարմ գաղափարներ, բարձրացնել խնդիրներն ու առաջարկել նորարարական լուծումներ։

Արմեն Բալդրյանը, ներկայացնելով ոլորտի զարգացման վերաբերյալ իր պատկերացումներն ու տեսլականը, հույս է հայտնել, որ Հանրային խորհրդի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերի հանձնաժողովը կդառնա ՀՀ կառավարության և մասնագիտական հանրության միջև համագործակցության արդյունավետ  ու փոխշահավետ հարթակ։