Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ  Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ 23-ամյա Վահագն Մարգարյանը այսօր առավոտյան մահացել է։

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում  Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը հաստատեց տեղեկությունը։Նշենք, որ  մեզ հետ զրույցում վերակենդանացման բաժնից փոխանցեցին՝ «Վահագն Մարգարյանը չի մահացել, բայց ծայրահեղ ծանր վիճակում է և նրան արհեստական շնչառության սարք է միացված»։

Ստացվում է՝ Հերացի թիվ 1 հիվանդանոցի աշխատակիցները մեկը մյուսից տեղյակ չեն և աշխատակազմի ղեկավարի հաստատած տեղեկությունը աշխատակիցները ժխտում են։

Հիշեցնենք, որ Վահագն Մարգարյանը վթարի հետևանքով ստացել էր գանգուղեղային ծանր վնասվածք, վնասվել էր ստոծանին, հեռացվել փայծաղը: Վահագն Մարգարյանը «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր է տեղափոխվել նոյեմբերի 13-ի երեկոյան՝ հարազատների նախաձեռնությամբ: Մինչ այդ վերջինս գտնվում էր «Արմենիա» բժշկական կենտրոնում։