«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ ռեյտինգային ցուցակում է ընդգրկված նաեւ Արարատի մարզի Սուրենավանի գյուղապետ Կարո Կարապետյանը՝ Դուշմանը, որն աչքի ընկավ ապրիլյան հեղափոխության օրերին: Նա մի քանի կուսակից համայնքապետերի հետ փորձում էր կասեցնել շարժման մասնակիցների երթը դեպի Երեւան, որը գլխավորում էր Արարատի գործող մարզպետ, այն ժամանակ Նոր կյանքի գյուղապետ Գարիկ Սարգսյանը:
Կարապետյանը ջերմ հարաբերություններ ունի «Ավշարի» Գրիգորյանների հետ: Սպասվում է, որ այս գյուղում թեժ պայքար է ընթանալու, քանի որ Կարապետյանի գլխավոր մրցակիցը՝ «ՔՊ» ռեյտինգային թեկնածու Հովիկ Աղազարյանը, նույնպես ծնունդով սուրենավանցի է:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: