«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հիշում եք, Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ «Իմ քայլը» դաշինքը քարոզարշավը հիմնականում տարավ քաղաքական դաշտը «սեւերի ու սպիտակների» բաժանելու սկզբունքով: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն ԱԺ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց՝ արդյոք այս անգամ էլ քարոզարշավի ժամանակ կլինի՞ սեւերի եւ սպիտակների բաժանում:

«Չգիտեմ. դա մարտավարական հարց է, թե ինչպես կընթանա քարոզարշավը: Մենք մեր առաջ դաշտը սեւացնելու եւ սպիտակեցնելու խնդիր չենք դրել: Այսինքն' բոլոր քաղաքական ուժերն էլ այն տեղում են, որում կան: Սեւը մնում է սեւ, սպիտակը' սպիտակ: Այլ է, թե հանրությունը ինչքան կուզենա դրա մասին լսել»,- ասել է Պապիկյանը: Նա ասել է, թե քարոզարշավի ընթացքում ներկայացնելու են առաջիկա 5 տարիների անելիքները, նախորդ 6 ամիսների ընթացքում արածը: «Իհարկե, բաց չենք թողնելու նաեւ հիշեցնելու քաղաքական ուժերին, ովքեր մասնակցել են ՀՀ կառավարմանը, իրենց արածը, չարածը եւ դրա հետեւանքները ՀՀ-ի վրա»,- ասել է նա:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: