ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնում է Արագածոտնի մարզ: Այս մասին հայտնել է ինքը Ն. Փաշինյանը՝ ֆեյսբուքի իր էջում գրելով.

«Այսօր մեկնում եմ Արագածոտնի մարզ. ժամը 14:00-ին հանդիպում կունենամ աշտարակցիների հետ՝ Աշտարակի կենտրոնական հրապարակում, ժամը 15:30-ին հանդիպում կունենամ ապարանցիների հետ, Ապարանի կենտրոնական հրապարակում»: