Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի n 564-լ որոշման մեջ փոփոխություն եվ լրացումներ կատարելու մասին որոշում է ստորագրել.
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի «Վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 564-Լ որոշման N 1 հավելվածի 51-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
1) 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«7) իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 26-ի N 1880-Լ որոշմամբ նախատեսված' վարչապետի աշխատակազմի գործունեությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրման, զորահավաքային և քաղաքացիական պաշտպանության պլանների մշակման աշխատանքները։».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 9-րդ ենթակետով.
«9) իրականացնում է վարչապետի աշխատակազմում զորահավաքային նախապատրաստության շրջանակներում կազմակերպվող ուսումնավարժական հավաքներին և պարապմունքներին մասնակցության նախապատրաստության ապահովման աշխատանքները, մասնակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում անցկացվող ուսումնավարժական հավաքների և պարապմունքների կազմակերպման հարցերով մեթոդական օգնության ցուցաբերման և մշտադիտարկման աշխատանքներին։».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 10-րդ ենթակետով.
«10) աջակցում է Կադրերի և անձնակազմի կառավարման վարչությանը՝ աշխատակազմի աշխատողների զինապարտության հաշվառման և ամրագրման հարցերում։»: