Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի n 755-լ որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին որոշում է ստորագրել.

«Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 3-րդ մասով և 21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կանոնադրությունը հաստատելու մասին» N 755-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառուցվածքում՝

1) ստեղծել աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչություն.

2) աշխատանքի վերահսկողության վարչությունը միացնել աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչությանը.

3) այդ կապակցությամբ որոշման հավելվածում՝

ա. ուժը կորցրած ճանաչել 27-րդ կետի 5-րդ ենթակետը,

բ. 27-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10-րդ ենթակետով.

«10) աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչություն։»»,-ասված է որոշման մեջ: