Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը հունվարի 15-17-ը կգործուղվեն Էստոնիայի Հանրապետություն (Տալլին)՝ երկկողմ համագործակցության մի շարք հարցեր քննարկելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական էջից։
«Ռոբերտ Խաչատրյանի, Լենա Նանուշյանի և Տիգրան Գաբրիելյանի գործուղման օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կկատարվեն պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին»,– նշված է հաղորդագրության մեջ։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը, գործուղումից վերադառնալուց հետո, եռօրյա ժամկետում պետք է հաշվետվություն ներկայացնի գործուղման արդյունքների մասին ՀՀ վարչապետի աշխատակազմ և ՀՀ արտաքին գործերի նախարարություն: