NEWS.am-ի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 10-ին, այցելելու է Վայոց ձորի մարզ։ Այցի օրակարգը դեռ հայտնի չէ։

Երեկվանից մարզում նախապատրաստվում են Փաշինյանի այցին։ Այսօր էլ՝ վաղ առավոտից ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացված մարզում։

Հիշեցնենք, որ ամսվա սկզբում էլ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արագածոտնի մարզ։