Արցախի խորհրդարանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին կհանգանակի 1 միլիոն 400 հազար դրամ գումար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժինը:
«Այսօր՝ նոյեմբերի 22-ին կկայանա «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը, որի շրջանակներում հանգանակված միջոցներով շարունակվելու են Արցախի զարգացման ծրագրերը:
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորական կազմն ու աշխատակազմը ակտիվորեն մասնակցում են հեռուստամարաթոնին ՝ նվիրաբերելով 1 400 000 ՀՀ դրամ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ նախորդ տարի ԱՀ ԱԺ կողմից հիմնադրամին է նվիրաբերվել 1 350 000 ՀՀ դրամ: