Կառավարության որոշմամբ «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերություն ՓԲԸ-ն կօգտվի ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, 2013 թ. հիմնադրված ընկերությունը վերջերս ՀՀ տարածք է ներմուծել 2 Airbus A310-325 օդանավ, իսկ այժմ նախատեսում է ներմուծել պահեստամասեր այդ օդանավերի համար։
Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 6,67 մլրդ դրամի ներդրում, որից ցանկով նշված ապրանքների համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 178,1 մլն դրամ։
Արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 110 նոր աշխատատեղ' 1,2 մլն ՀՀ դրամ միջին աշխատավարձով: