Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ Արցախում տեղի կունենան հերթական ընտրություններ և ժողովուրդը կձևավորի լեգիտիմ իշխանություն: Այդ մասին Փաշինյանը նշեց՝ անդրադառնալով «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությանը, թե Արցախում ևս պետք է լինի հեղափոխություն, «որպեսզի պայթյուն տեղի չունենա»:
Հարցին, ինքը տեսնո՞ւմ է Արցախում հեղափոխության անհրաժեշտություն, Փաշինյանն ասաց. «Ես լիարժեք իմ աջակցություն եմ հայտնել Արցախի գործող իշխանություններին և համոզված եմ, որ Արցախում տեղի կունենան հերթական ընտրություններ: Արցախի ժողովուրդը կձևավորի լեգիտիմ իշխանություն: Արցախում որոշիչ ուժն Արցախի ժողովուրդն է և Արցախն այդպես էլ ընկալում ենք»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը: