«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Նոյեմբերի 23-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով կեղծ թղթադրամների պատրաստմամբ զբաղվող խմբի բացահայտման մասին: «Ժողովուրդ» օրաթերթին երեկ հայտնի դարձավ, որ գործով ձերբակալված անձանցից մեկը պատմել է, թե բավական մեծ պարտքեր է ունեցել: Ավելին' մեկ տարի առաջ պարտքատերերը առեւանգել են այդ պարտքի պատճառով` պահանջելով վերադարձնել գումարները: Բայց առեւանգված անձին պարտքատերերից փրկել է Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, որը այժմ իրավապահների կողմից ապօրինի զենք եւ թմրամիջոցներ պահելու մեղադրանքով հետախուզման մեջ է:
Ի դեպ, վերոնշյալ անձին ձերբակալելուց հետո իրավապահները ստորագրությամբ ազատ են արձակել: Թե ինչ կապ կարող է ունենալ Նարեկ Սարգսյանն այս խմբի հետ, դժվար է ասել: Բայց լուրջ կասկածներ կան, որ դրամանենգերի թիկունքում հասարակ մարդիկ չեն եղել: