«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Դեռեւս քննություն է տարվում պարզելու, թե որն է օրեր առաջ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գազի բալոնի պայթյունի պատճառները, որի հետեւանքով մեկ հոգի մահացել էր, մեկ հոգի վիրավորվել: Բժշկական կենտրոնի նորանշանակ տնօրենը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել էր, թե այդ բալոնը բուժկենտրոնին չի պատկանում, սակայն պատկերացում էլ չուներ, թե որտեղից է հայտնվել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով' իր նշանակումից հետո տնօրեն Արման Հովակիմյանը կադրային մի շարք փոփոխություններ է կատարել, այդ թվում' անվտանգության բաժիններին վերաբերող' երկարամյա աշխատողներին փոխարինելով նորեկներով: Եվ ոչ արհեստավարժ կադրերով համալրումն էլ հաճախ հանդիսանում է նման դեպքերի պատճառ: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Հովակիմյանից պարզել' ինչու է նման նշանակումներ կատարում: Սակայն ի պատասխան պահանջեցին հարցը գրավոր ուղարկել' հրաժարվելով որեւէ պարզաբանում տալուց:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: