Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը դեռ մանրամասներ չի հայտնում՝ ով է պատգամավորը, որի մասին հայտարարել էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Վանեցյանն ասաց, որ արտերկրից սպասում են փաստաթղթերի, որից հետո միայն մանրամասներ կհայտնեն։
«Երբ կարևոր փաստաթղթերը ստանանք, տեղեկություն կհաղորդենք», - ասաց Վանեցյանը։
Հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ իրավապահները սպասում են գործող ԱԺ-ի լուծարվելուն, որպեսզի հեշտ լինի անձեռնմխելիությունից զրկված պատգամավորին ձերբակալելը, Վանեցյանը պատասխանեց. «Ոչ, սպասում ենք անհրաժեշտ փաստաթղթերին»։
Քրեական գործի վերաբերյալ այլ հարցերի Վանեցյանը հրաժարվեց պատասխանել։
Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, խոսքը պատգամավոր Արամ Հարությունյանի մասին է։ Սակայն պաշտոնապես այդ տեղեկությունը չի հաստատվել։ Ավելին, ՀՔծ պետը հայտարարել էր, որ այդ պատգամավորի վերաբերյալ քրեական գործ չկա հարուցված: