Հատուկ քննչական ծառայությունում քննվում են նախկին պաշտոնատար անձնանց ապօրինի հարստացման և կեղծ հայտարարագրեր ներկայացնելու, փողերի լվացման վերաբերյալ մի շարք քրեական գործեր, որոնցում կատարվել են մեծ ծավալի քննություն:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Հատուկ քննչական ծառայության օրվան նվիրված միջոցառման ժամանակ նշեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Նրա խոսքով' երկու տասնյակ քննչական հարցումներ են ուղարկվել այլ երկներ' այնտեղ գտնվող պաշտոնատար անձանց ակտիվները հայտնաբերելու նպատակով:
«Այս պահի դրությամբ ծառայությունում քննվող քրեական գործերով փաստացի վերականգնվել է 139 միլիոն դրամ նյութական վնաս, կալանքի տակ է դրված 14 միլիոն 685 հազար դոլար, 221 հազար եվրո և 219 միլիոն 300 հազար դրամ դրամական միջոցների և 300 միավոր անցնող անշարժ գույքի վրա»,- նշեց Սասուն Խաչատրյանը:
Նրա համոզմամբ' մոտ ապագայում այս գործերով կկազմվեն մեղադրական եզրակացություններ, դրանք կուղարկվեն դատարան և դատավճիռներից հետո այդ հսկայածավալ միջոցները կուղղվեն պետական բյուջե: