Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության և Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 1992 թ. ծնված Արամ Ա.-ն հունվարի 26-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Իջևանի անտառտնտեսության Այգեհովիտի անտառպետության թիվ 6 պահաբաժնի անտառամասերից ապօրինի հատել է 24 ծառ' պետությանը պատճառելով 1.165.500 դրամի նյութական վնաս:
Կատարվում է նախաքննություն: