«Ժամանակ» թերթը գրում է.
«Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը իր մոտ է կանչում գյուղապետերին և հրահանգում աշխատել «Իմ քայլը» դաշինքի թեկնածուների օգտին: Սանոսյանը իր գործունեության մեջ եզակի չէ. նման ահազանգեր ենք ստանում Հայաստանի գրեթե բոլոր համայնքներից: Գյուղապետերը ստիպված են աշխատել իշխանության կուսակցության թեկնածուների համար, որովհետև նրանց սպառնում են, որ եթե գյուղում ուրիշ կուսակցություն հաղթի, գյուղապետին ստիպելու են հրաժարական տալ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: