Իր դիմումի համաձայն' զբաղեցրած պաշտոնը թողել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Մարզպետունի Մանուկյանը, ով աշխատանքի էր նշանակվել 2012 թվականի հոկտեմբերին, «Օրինաց երկիր» կուսակցության քվոտայով:
Աշխատանքից ազատման դիմում ներկայացնելը կապված էր կոալիցիայից «Օրինաց երկիր» կուսակցության դուրս գալու հետ, և ինքը որոշեց ընտրել հարազատ կուսակցության շարքերում մնալու ճանապարհը: Մարզպետունի Մանուկյանը Արցախյան ազատամարտի մասնակից է, ՕԵԿ վարչության անդամ: Նույն կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է նախորդ գգումարման ՀՀ ԱԺ պատգամավոր: