ՀՀ նախագահի հրամանագրով՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Առաքել Մարտիկյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը' համաձայն Սահմանադրու-թյան 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի.
Առաքել ՄԱՐՏԻԿՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»,- նշված է հրամանագրում։