Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի.

Նորայր ՅՈԼՉՅԱՆԻՆ ազատել է զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից: 

Հիշեցնենք, որ այս պաշտոնյան հանրությանը հայտնի է դարձել ոչ թե իր աշխատանքի շնորհիվ, այլ՝ իր հարստության:

 

Վերջինս Հյուսիսային պողոտայում 3.5 միլիոն դոլարով 750 ք/մ բնակարան էր գնել, ապա, երբ պարզել է, որ վերելակն իր հարկ նախագծով չի բարձրանում, կառուցապատողին վճարել է 60.000 ԱՄՆ դոլար, որպեսզի վերելակը ներքևից բարձրանա մինչև վերև։