Ազգային ժողովի տեղեկատվության և հասարակայնության կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանն իր դիմումի համաձայն՝ ազատվել է զբաղեցրած պաշտոնից: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին խորհրդարանի լրատվական ծառայությունից:

 

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Գոհար Պողոսյանը զբաղեցնելու է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակի պաշտոնը: