Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հրամանով Արման Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ԱՆ աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնում: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ լրատվական ծառայությունից:

 

Աշխատանքային գործունեություն

2014 թվականի սեպտեմբերի 12-ից մինչև դեկտեմբերի 15-ը՝ ՀՀ արդարադատության նախարարի օգնական,

 

2014 թվականի փետրվարից մինչև 2014 թվականի սեպտեմբեր՝ ՀՀ դատական դեպարտամետի Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության ավագ մասնագետ,

2012-2013թթ.՝ «02» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր,

 

2011-2013թթ.՝ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն, հեռուստատեսության և ռադիոյի բաժնի խմբագիր /«02» հեռուստահաղորդում/,

 

2009-2011թթ.՝ «Ազդ» ընկերություն «Դատաժամ» հեռուստահաղորդման մեկնաբան և համահեղինակ /ՀՀ հանրային հեռուստաընկերություն/,

 

2010-2012թթ.՝ Ագրոբիզնեսի և շուկայագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ,

2006-2014 թվականի սեպտեմբեր՝ Հայաստանի ագրարային համալսարանի ագրարային քաղաքականության և խորհրդատվության ամբիոնի դասախոս,

2009 թվական՝ «32» production, «32» ամսագրի գլխավոր խմբագիր,

 

1999-2009թթ.՝ ՀՀ ներքին գործերի նախարարության (այժմ' ՀՀ ոստիկանություն) հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն, հեռուստամեկնաբան, խմբագիր «02» հեռուստահաղորդաշար/ հեղինակ և մեկնաբան, /«Ռադիո-02» հաղորդաշար/

 

1995-1999թթ.՝ թղթակցել է հանրապետական մի շարք օրաթերթերի, «Արմենպրես» լրատվական գործակալություն թղթակից:

 

«Գերազանց ծառայության համար» արժանացել է կրծքանշանի, «Հասարակություն և օրենք» թեմայով դետեկտիվ ժանրի կինոյի և հեռուստահաղորդումների միջազգային փառատոնին «Հանցագործություն և պատիժ» անվանակարգում 5 անգամ արժանացել է առաջին մրցանակի, 2 անգամ' հատուկ մրցանակի, իսկ 2013 թվականի հուլիսին ՀՀ ոստիկանապետի հրամանով, հանցավորության դեմ ոստիկանության աշխատակիցների պայքարի լուսաբանմանը, հասարակության մեջ ոստիկանի կերպարի ձևավորմանն ու հասարակության իրավագիտակցությանն ուղղված տեքստերի և տեսանյութերի պատրաստմանն ակտի վորեն մասնակցելու համար պարգևատրվել է զենքով: Արման Խաչատրյանը դատական ծառայության երկրորդ դասի խորհրդական է: