ՀՀ դատական դեպարտամենտի մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը նշանակվել է ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ավելի վաղ այս պաշտոնը զբաղեցնող Գոհար Պողոսյանը նշանակվել էր ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար:

 

Արսեն Բաբայանը 2012թ-ի փետրվարից ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետն էր: ՀՀ դատական ծառայության 2-րդ դասի խորհրդական է: