Հայաստանի արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի հրամանով' նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ է նշանակվել Լուսինե Մարտիրոսյանը:

 

Մարտիորսյանը 2005-2008 թթ սովորել և ավարտել է Երևանի պետական լեզվաբանական համալսարանի Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն ֆակուլտետի Միջազգային լրագրության բաժինը: 2009-2012 թթ. աշխատել է «Արմենպրես» լրատվական գործակալությունում, իսկ 2012թ. օգոստոսից' ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում' որպես գլխավոր մասնագետ: