«Ժամանակ» թերթը գրում է.
«Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը հերթփով իր աշխատասենյակ է հրավիրում մարզի համայնքապետերին եւ նրանց հրահանգում աշխատել «Իմ քայլը» դաշինքի թեկնածուների օգտին:
Ընդ որում՝ մարպետը սպառնում է, որ եթե իր հրահանգը չկատարվի եւ տվյալ համայնքում «Իմ քայլը» համոզիչ հաղթանակ չտանի, գյուղապետը ընտրություններից հետո խնդիրներ է ունենալու իրավապահ մարմինների հետ:
Սա նոր մոտեցում չէ, նույն կերպ գյուղապետերի հետ վարվում էին ՀՀԿ-ական մարզպետները, բայց 70-80 տոկոսի փոխարեն 50-60 տոկոս էին ուզում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում