Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Միլանում տեղի է ունենալու ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ միջնորդությամբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, որին մասնակցելու է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ այդ հանդիպմանը համաձայնեցվելու է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով հայտարարություն։ «ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի նախաշեմին Միլանում տեղի է ունենալու ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որի ընթացքում կհամաձայնեցվի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով հայտարարություն։ Հանդիպումը տեղի է ունենալու ԵԱՀԿ ՄԽ-ի միջնորդությամբ»,-ասել է Զախարովան։
Զախարովան նշեց, որ հանդիպման արդյունքների մասին մանրամասն կտեղեկացնի։