Գաղտնալսման ձայնագրության երկրորդ մասը զրկեց այս իշխանություններին իրենց կողմից շահարկված այն թեզից, որ Հայաստանում այլևս չկա քաղաքական կոռուպցիա և դատարաններն անկախ են: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Գաղտնալսման հրապարակված երկրորդ մասից ես հասկացա, որ ԱԱԾ ղեկավարն ավելի պետականամետ է, քան՝ Նիկոլ Փաշինյանը», -ասաց Աշոտյանը
Ըստ Աշոտյանի՝ ձայնագրությունից ակնհայտ է դառնում, որ Հայաստանի ուժային կառույցների ղեկավարները փոխանցում են դատավորներին վարչապետի որոշումները, որոնք քաղաքական են. «Դրանք քաղաքական են և այդ քաղաքական որոշումներ, որոնք բխում են վարչապետի անձնական շահերից ու տեսակետներից, վերածվում են դատական ակտերի։ Նման խայտառակ արդարադատության մասին խոսելը Հայաստանում, չգիտես ինչու, դարձել է արգելված։ Գաղտնալսումից ես մի հետևություն էլ արեցի։ Հասկացա, որ ԱԱԾ ղեկավարը շատ ավելի պետականամետ մտածողություն ունի և, գուցե, ավելի լավ վարչապետ լիներ, քան Նիկոլ Փաշինյանն է», - ասաց Արմեն Աշոտյանը։