Թուրքիայում իրավապահներն  առգրավել են երկրի պատմության մեջ հերոինի ամենամեծ խմբաքանակը, որն, ինչպես պարզվել է, պատկանել է Թուրքիայի ամենախոշոր հարկատուներից համարվող հայտնի գործարարներից մեկին, գրում է «Ջումհուրիյեթ» պարբերականը:
Նշվում է, որ բեռնատար մեքենայով փոխադրվող 1 տոննա 271 կգ հերոին տեսակի թմրանյութը փորձել են տեղափոխել Վանից դեպի Էրզինջան: Իրավապահները բեռնատարը կանգնեցրել են Էրզրում-Էրզինջան ավտոճանապարհին:
Պարզվել է՝ ուղեբեռի տերը Վանի ամենաազդեցիկ գործարարներից մեկն է, որը զբաղվում է թռչնամսի արտադրմամբ:
Թմրանյութն արդեն առգրավվել է, հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է երկու մարդ:


Картинки по запросу 1 ton 271 kilogram eroin ele geçirilmişti; TIRın sahibi vergi rekortmeni çıktı!
Картинки по запросу 1 ton 271 kilogram eroin ele geçirilmişti; TIRın sahibi vergi rekortmeni çıktı!
Картинки по запросу 1 ton 271 kilogram eroin ele geçirilmişti; TIRın sahibi vergi rekortmeni çıktı!