Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը քաղաքացիների հորդորում է անպայման մասնակցել ընտրություններին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Պապիկյանը տեղեկացրել է, որ քվեարկել է հայրենի Լոռի Բերդում։
«Անպայման մասնակցեք ընտրություններին, եթե դեռ չեք հասցրել։ Յուրաքանչյուրիդ քվեն այսօր պատմություն է կերտելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ֆեյսբուքի իր էջում գրել է նախարարի պաշտոնակատարը։
Հայաստանում ընթացող արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող 2 մլն 592 հազար 479 ընտրողներից 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 25 հազար 2 քաղաքացի կամ 39,54 տոկոսը: