ԱՄՆ քաղաքացի, ազգությամբ թուրք Քևին Օքսուզը հանձնվել է ԱՄՆ-ի իրավապահ մարմիններին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ԱՄՆ-ի արդարադատության նախարարության հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրությունից, Օքսուզը իրեն մեղավոր է ճանաչել ԱՄՆ իրավապահների կողմից ներկայացված մեղադրանքում:

«Օքսուզի դատավճիռը հրապարակվելու է Կոլումբիայի նահանգի շրջանային դատարանի կողմից 2019 թ. փետրվարի 11-ին: ԱՄՆ-ի արտաքին գործերի գրասենյակը և ԱՄՆ պետքարտուղարությունը, համագործակցելով Հայաստանի իշխանությունների հետ, զգալի աջակցություն են ցուցաբերել արտահանձնման գործընթացին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի կողմից որոշում էր կայացվել Քեվին (ՔեմալՕքսուզի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելունպատակով նրան հանձնել Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավասու մարմիններին:

Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին հանձնարարվել էր իրականացնել ՔՕքսուզի փոխանցումը ԱՄՆ իրավասու մարմիններին:

ԱՄՆ իրավասու մարմինների կողմից հետախուզվող Օքսուզի նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի օգոստոսի 31-ի որոշմամբ կիրառվել էր կալանավորում:

The Sena Group ՍՊ ընկերության (հիմնադիր՝ Քեվին (ՔեմալՕքսուզտնօրինության կողմից խոշոր չափերով հարկեր չվճարելու առերևույթ հանցագործությանդեպքի առթիվ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ինմասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Քևին Օքսուզի նկատմամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հարուցված և Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվողքրեական գործի վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:

Կարեն Խաչատրյան