ԱՄՆ քաղաքացի, ազգությամբ թուրք Քևին Օքսուզը հանձնվել է ԱՄՆ-ի իրավապահ մարմիններին:

Ինչպես տեղեկացանք ԱՄՆ-ի արդարադատության նախարարության հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրությունից, Օքսուզը իրեն մեղավոր է ճանաչել ԱՄՆ իրավապահների կողմից ներկայացված մեղադրանքում:

«Օքսուզի դատավճիռը հրապարակվելու է Կոլումբիայի նահանգի շրջանային դատարանի կողմից 2019 թ. փետրվարի 11-ին: ԱՄՆ-ի արտաքին գործերի գրասենյակը և ԱՄՆ պետքարտուղարությունը, համագործակցելով Հայաստանի իշխանությունների հետ, զգալի աջակցություն են ցուցաբերել արտահանձնման գործընթացին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի կողմից որոշում էր կայացվել Քեվին (Քեմալ) Օքսուզի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելունպատակով նրան հանձնել Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավասու մարմիններին:
 
Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին հանձնարարվել էր իրականացնել Ք. Օքսուզի փոխանցումը ԱՄՆ իրավասու մարմիններին:

Քևին Օքսուզի նկատմամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հարուցված և Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեականգործի վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:

 
ԱՄՆ իրավասու մարմինների կողմից հետախուզվող Օքսուզի նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի օգոստոսի 31-իորոշմամբ կիրառվել էր կալանավորում:
 
The Sena Group ՍՊ ընկերության (հիմնադիր՝ Քեվին (Քեմալ) Օքսուզ) տնօրինության կողմից խոշոր չափերով հարկեր չվճարելու առերևույթ հանցագործության դեպքիառթիվ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասիհատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: