Եվս երկու ամսով երկարացնել ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը: Քիչ առաջ այսպես որոշեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ:
Դատարանը նաև մերժեց Գրիգորյանին 20 մլն դրամ գրավի դիմաց կալանքից ազատելու՝ պաշտպանական կողմի միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը հունիսի 19-ից կալանավորված է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մսով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հոկտեմբերի 15-ին որոշում է կայացրել երկու ամսով երկարաձգել ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը: