Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո Ռուսաստանը Հայաստանի հետ կառուցողական երկխոսության է տրամադրված ՀԱՊԿ-ի ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք տրամադրված ենք կառուցողական երկխոսության Հայասատանի նոր խորհրադարանի և կառավարության հետ, այդ թվում՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում»,- ասել է Զախարովան։ Այս մասին գրում է TASS-ը: