«Առաջիկա օրերին թիմային որոշումներ կկայացվեն, իշխող քաղաքական ուժը այդ որոշումը կհայտնի և մենք կհայտարարենք այդ մասին»։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով այն հարցին, թե կշարունակի՞ ղեկավարել կրթության ոլորտը, թե՞ կգնա խորհրդարան։