Դատարանը մերժեց Արմեն Գևորգյանի կալանավորման միջնորդությունը։ Այս մասին քիչ առաջ հայտնեց ինքը՝ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
«Այս պահին կայացվել է, իրոք, արդար որոշում։ Բայց դեռ չի նշանակում, որ գործը ավարտվել է: Մենք շարունակելու ենք աշխատել, շարունակելու ենք ներկայացնել մեր փաստարկները՝ հիմնավորելով մեր անմեղությունը և ներկայացված մեղադրանքների անհիմն լինելը»,-ասաց Գևորգյանը։
Հիշեցնենք, որ Գևորգյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձապես խոշոր չափերի կաշառք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը):