ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ դատարանը քիչ առաջ բավարարել է Նարեկ Մութաֆյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Նարեկ Մութաֆյանը տեսախցիկով մոտեցել էր «Մարտի 1-ի» գործով դատավոր Աննա Դանիբեկյանին, հարցրել նրան «արդյոք վնգստացող փաստաբանների թվին է պատկանում»: