Ինչպես հայտնել է ՀՀ Դատական դեպարտամենտի Միջազգային համագործակցության և հանրային կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը, Երևանի քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու' 22-ամյա Սեդրակ Օսիպյանի խափանման միջոցը կալանավորումն ընտրելու միջնորդությունը:

 

Կալանքը կիրառվել է մեղադրյալի բացակայությամբ: Այսինքն' երբ նախաքննության մարմինը հայտնաբերի մեղադրյալին, պարտավոր է կալանավորման որոշումը բերել դատարան վերահաստատման: