Միք Մալվանեյը կդառնա Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար: Նրան ներկայացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
 
Մալվանեյը եղել է Սպիտակ տան վարչաբյուջետային վարչության ղեկավարը: Մալվանեյը փոխարինելու է Ջոն Քելլիին, ով թողնելու է պաշտոնը տարվա վերջում: «Թվիթեր»-ում կատարած իր գրառմամբ Թրամփը Քելիին նկարագրել է որպես մեծ հայրենասեր է, նաև նշել է, որ Քելլին երկրին ծառայել է գերազանց:
 
Այն մասին, որ Ջոն Քելլին տարեվերջին կհեռանա իր պաշտոնից, Միացյալ Նահանգների ղեկավարը հայտարարել էր դեկտեմբերի 8-ին: Թրամփն ընդ որում ընդգծել էր, որ նոր նշանակումը կարող է լինել ժամանակավոր: