«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի՝ Ֆրանսիայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հնչեցրած կարծիքը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել: «Ազգային առաջընթաց» կուսակցության անդամ Հայկ Գրիգորյանը և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան գրառումներում անդրադարձել են Մարուքյանի՝ 1in.am լրատվական կայքին տված հարցազրույցին:
Հարցազրույցում Էդմոն Մարուքյանը նշել է, որ Ֆրանսիայում տեղի ունեցող իրադարձությունները քաղաքական չեն, այլ ինչ-որ քաղաքացիներ դուրս են եկել և սոցիալական արդարության վերաբերյալ իրենց կարծիքն են հայտնում:
«Այ սենց էլ Հայաստանում բռնաբարվում է քաղաքականություն հասկացությունը»,-նշել է Սուրեն Սահակյանը: