Ոստիկանությունը դիմել է քաղաքապետարան, որպեսզի խոչընդոտի մեր շուրջօրյա հավաքների անցկացումը։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում հայտարարեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Անդրեաս Ղուկասյանը։
«Մենք 00։00-ից առավոտվա 8-ը լինելու ենք այստեղ, որպեսզի մեր անհամաձայնությունը ցույց տանք այս իշխանություններին։ Խնդրում ենք լրագրողներին լինել այստեղ, քանի որ իրենց ներկայությունը զսպող մեխանիզմ է։ Ոստիկանությունը ցանկանում է բռնություն կիրառել շուրջօրյա ակցիայի մասնակիցների նկատմամբ»,- մանրամասնեց Ղուկասյանը։
Մանրամասները ԼՈՒՐԵՐ.com-ի տեսանյութում