Համացանցում հայտնվել է տեղեկություն այն մասին, որ Սյունիքի մարզի կրթական հաստատություններում դպրոցականներին առողջ ապրելակերպի անվան տակ տալիս են սեռական կյանքի «վարպետաց դասեր» և թեստերով, ֆիլմերով երեխաներին սովորեցնում սեռական հարաբերությունների ժամանակ սեռավարակներից խուսափելու ձևերը:
Այս մասին հայտնել են մի խումբ երեխաների ծնողներ և նաև տեղեկացրել՝ աշակերտներին դասապրոցեսի ժամանակ կատարվածն ու տեսածն արգելվում է տեսանկարահանել հեռախոսների միջոցով:
Վարպետաց դասերն իրականացնում է «Սոսե» կանանց հիմնահարցեր» ՀԿ-ն, Կրթության և գիտության նախարարի հրամանի անվան տակ:
Պահանջում ենք պարզաբանում այս պատմության երկու կողմերից՝ Կրթության և գիտության նախարարությունը տեղյա՞կ է արդյոք խնդրին և ի՞նչ է պատրաստվում անել, իսկ «Սոսե» կանանց հիմնահարցեր» ՀԿ-ից պահանջում ենք հաշվետվություն՝ քանի դպրոցահասակի են հասցրել պղծել իրենց դասընթացներով: Իսկ մինչ պարզաբանումներ ստանալը հավելենք, որ այս ՀԿ-ն ևս դասվում է սորոսյան հայտնի հիմնադրամից սնվողների շարքին:
NEWSPRESS.am-ը հետամուտ է լինելու խնդրին և կրթության նախարարի և ՀԿ-ի ղեկավարի պատասխանների բացակայության դեպքում կհրապարակի մանրամասներ՝ դասընթացներից դժգոհող աշակերտների ծնողների պատմածներից: