Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստանի Հանրապետական կուսացկությունից դուրս գալու դիմում է գրել: Այս տեղեկությունը հաստատեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
«Տեղեկությունը ճիշտ է: Կարեն Կարապետյանը կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել, պատճառ չի նշվել»,- ասաց Թադևոսյանը:
2017 թ. հունվարի 26-ին Կարեն Կարապետյանն ընտրվել էր ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ: