Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարությանը հաշված օրեր են մնացել: Ապրիլի 27-ին՝ ԱԺ առաջին նիստին, գործող կառավարությունը հրաժարական կտա:
Մամուլում արդեն իսկ լուրեր են շրջանառվում, որ նոր կառավարության կազմում չեն լինի մի շարք նախարարներ: Կարեն Կարապետյանը ցանկանում է թարմացնել իր կաբինետի կազմը:
Կարեն Կարապետյանը նույնպես ապրիլի 27-ին հրաժարականի դիմում կներկայացնի՝ օրենքի պահանջն է այդպիսին և միայն վերանշանակվելուց հետո նա կսկսի ձևավորել իր կառավարությունը: